Հանրագիտարան
ՏԱՏՅԱՆԱ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ
Թարգմանիչ, բանաստեղծ
Ծնվել է Յալթայում: Եղել է կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի դուստրը։ Գրել է պատանեկության տարիներից։ 1922թ. լույս է տեսել նրա «Նվեր» ժողովածուն։ Եղել է ռուսական թարգմանական դասական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից։ Տիրապետել է անգլերենին,ֆրանսերենին, գերմաներենին։ Թարգմանել է անգլերենից (Ջոն Քիթս, հին անգլիական երգեր), գերմաներենից (Ֆ.Շիլլեր), հրեերենից (իդիշից, Օ.Դրիզ), ինչպես նաև Արևելքի (Օ.Խայամ, Հաֆեզ, Ա.Նավոի, Վագիֆ, Ռ.Թագոր և այլն) և այլ ժողովուրդների պոեզիայի նմուշներից։ Սակայն նրա գրական գործունեության մեջ առաջատարը հայ պոեզիայից կատարած թարգմանություններն են (Սայաթ-Նովա, Հ.Թումանյան, Ա.Իսահակյան, Վ.Տերյան, Դ.Վարուժան, Ե.Չարենց, Գ.Սարյան, Հ.Շիրազ, Ս.Կապուտիկյան, Հ.Սահյան, Վ.Դավթյան և այլն)։ Հարազատ մնալով հեղինակի մտքերի, զգացմունքների, ապրումների խորությանը՝ տվել է երաժշտականության ու ձևի տեսակետից կատարյալ թարգմանություններ։ Գրել է նաև պատմվածքներ։ Մահացել է Մոսկվայում: