Հանրագիտարան

ՏԻԳՐԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1991թ. հունիսի 2-ին, Երևանում: 2008-12թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռադիոլրագրության ֆակուլտետում: 2004թ. աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի մանկապատանեկան խմբագրությունում, 2005-08թթ` «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունում` որպես «Մենք ենք» ծրագրի լրագրող-հաղորդավար: 2005թ. Վրաստանում մասնակցել է «Ինտերնյուս» կազմակերպության լրագրողական դասընթացներին: 2008-09թթ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում աշխատել է որպես «Երկրի առավոտը» ծրագրի լրագրող, 2008-10թթ` «Նյու Մեգ» ամսագրի թղթակից: 2009-14թթ եղել է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի օրագրի հեղինակը: 2007թ. լրագրողական դասընթացներ է անցել «Հարավային Կովկասը Եվրոպայի մի մաս» ծրագրի շրջանակներում: 2008-13թթ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում աշխատել է որպես «Հայլուր» լրատվական ծառայության լրագրող: 2008թ. Լիտվայում մասնակցել է «Մասսմեդիայի դերը երիտասարդության շրջանում» լրագրողական դասընթացին, 2009թ. Ավստրիայում` «Հարավային Կովկասը` Եվրոպայի մաս» ծրագրի շրջանակներում` լրագրության դասընթացների: 2009-12թթ եղել է «Մանկական Եվրատեսիլի» մամուլի քարտուղարը: 2010-12թթ համագործակցել է ֆրանսիական «Ֆրանս 24» հեռուստաընկերության հետ: 2010թ. մասնակցել է «CFI» կազմակեպության կազմակերպած լրագրողական դասընթացին, Կաննի միջազգային կինոփառատոնի ժամանակ: 2012թ. մասնակցել է «BBC»-ի «Մեդիան` շարժման մեջ» ծրագրին: 2013թ. կոնֆլիկտոլոգիայի դասընթացներ է անցել Բարսելոնայում: 2014թ-ից Հայաստանի հանրային հեռուստաընկերության հատուկ հեռուստանախագծերի բաժնի ավագ խմբագիրն է և «Բարդ երկուշաբթի» հաղորդման հեղինակն ու վարողը: