Հանրագիտարան

ՏԻԳՐԱՆ ԿՈՆԻՆՅԱՆ

Օպերային երգիչ

Ծնվել է 1975թ. մայիսի 4-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Ա.Բլոկի անվան միջնակարգ դպրոցը: 1993-99թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 2004-06թթ՝ կոնսերվատորիայի ասպիրանտուրայում։ 2003թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես մեներգիչ, 2007թ-ից՝ նաև Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում որպես մենակատար: Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Ա.Տիգրանյանի «Անուշ» (Սարո, Խաչեղբայր), Ջ.Վերդիի «Տրավիատա» (Գաստոն), «Աիդա» (Սուրհանդակ), «Ռիգոլետտո» (Բորսա), Գ.Դոնիցետիի «Պողիկտոս» (Նեարկո), Վ.Բելլինիի «Նորմա» (Ֆլավի), Վ.Ա.Մոցարտի «Կախարդական սրինգ» (Մոնոստատոս), Տ.Չուխաճյանի«Արշակ Երկրորդ» (Դրաստամատ), Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Ծաղրածու), Ժ.Բիզեի «Կարմեն» (Ռեմենդադո), Ա.Տերտերյանի «Երկրաշարժ» (Տղա) և այլն: