Հանրագիտարան

ՏԻԳՐԱՆ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՏԵՅԱՆ

Հրատարակիչ, թարգմանիչ, լեզվաբան

Ծնվել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, Թուրքիա): Եղել է հրատարակիչ, մշակութային գործիչ Հովհաննես Տետեյանի որդին: Սովորել է Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանում, աշակերտել ժամանակի նշանավոր մանկավարժ Ա.Փափազյանին։ Սովորել է նաև Տրիեստի Մխիթարյան վարժարանում։ Տիրապետել է մի քանի օտար լեզուների։ Աշակերտական տարիներին զբաղվել է քարտեզագրությամբ։ 1852թ. ձեռնարկել է նոր տպարանի հիմնադրմանը։ Այդ նպատակով նախապես օգտագործել է Մեսրոպյան դպրոցի տպագրական սարքերը, այնուհետև Եվրոպայից ձեռք է բերել տառեր ձուլելու սարքավորում, մեքենաներ, զարդագրեր, զարդագծեր և այլն։ Մայր տառերը գնել է Փարիզից, Վիեննայից։ Եղբայրների աջակցությամբ հրատարակել է «Արփի արարատյան» պարբերականը։ Գրել է բանաստեղծություններ, զբաղվել թարգմանական և հրատարակչական գործունեությամբ։ Նրա թարգմանությամբ լույս է տեսել Ա.Դյումայի, Ժ.Մոլիերի, Ք.Շմիդտի և այլոց երկերի թարգմանությունները։ Կազմել է «Այբբենարան» (1854թ.) և «Ընթերցարան» (1864թ.) աշխարհաբար ձեռնարկները։ Նրա գրչին է պատկանում նաև «Քերականություն հայերեն լեզվի» (1870թ.) աշխատությունը, որն աշխարհաբարով գրված գրաբարի քերականություն է, որտեղ զուգահեռաբար տրվում է նաև արևմտահայերենի և թուրքերենի ձևաբանությունը։ Մահացել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, Թուրքիա):