Հանրագիտարան
ՏԻԳՐԱՆ ՌԱՇՄԱՃՅԱՆ
Մանկավարժ
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա՝ Լայպցիգի և Ենայի համալսարաններում։ 1896թ. ստացել է փիլիսոփայության գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Որպես ուսուցիչ և տեսուչ աշխատել է Ալեքսանդրապոլում, Երևանում, Թիֆլիսում։ Դասախոսել է Երևանի Խ.Աբովյանիանվան մանկավարժական ինստիտուտում, պետական համալսարանում, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Հեղինակել է մի շարք դասագրքեր և գիտամանկավարժական աշխատություններ։ Արշակ Չիլինկարյանի և Ավետիք Իսահակյանի հետ կազմել է հայոց լեզվի «Դասընկեր» դասագիրքը: Մահացել է Երևանում: