Zark Foundation

Տիրան Կարապետյան

Տիրան Կարապետյան

Գեղանկարիչ

2 հուլիս, 1882 - 26 հունիս, 1963

Ծնվել է Կահիրեում: Մասնագիտական կրթությունն ստացել է Կահիրեում` Ե.Դեմիրճյանի մոտ: 1900-05թթ սովորել է Փարիզի Ժուլիան ակադեմիայում` աշակերտելով Ժ.Պ.Լորանսին և Բ.Կոնստանին: Նկարչի ստեղծագործական անհատականության ձևավորմանը նպաստել է Պ.Սեզանի արվեստը: Լավագույն աշխատանքներից են` «Չալմայով արաբը», «Կարմրազգեստ կինը», «Կոմպոզիցիա», «Միստիկական ճամփորդություն» և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կահիրեում (1932թ., 1942թ., 1945թ.): Մահացել է Կահիրեում: