Zark Foundation

Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյան

Երգիչ

28 փետրվար, 1939 - 27 մայիս, 1990

Ծնվել է Հայաստանի Լճաշեն (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում) գյուղում: Եղել է Հայաստանի Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար: Կատարել է Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Նաղաշ Հովնաթանի, Ջիվանու, աշուղներ Շերամի, Հավասու, Աշոտի, Շահենի երկերից: Երգացանկից հայտնի են այնպիսի հայկական ժողովրդական և աշուղական կատարումներ, ինչպիսիք են՝ «Ղարաբաղ» «Հուշարձաններ», «Հորովել», «Դուն էն գլխեն», «Վայ գիդի բլբուլս», «Ձկնորսի երգը», «Աննման տարազով», «Հայոց աղջիկներ», «Հեյ նավավար», «Ձախորդ օրերը և այլն: Համերգային շրջագայություններ է ունեցել բազմաթիվ երկրներում, որտեղ ներկայացրել է հայ երգը: 1978թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: