Հանրագիտարան

ՓԱՓԱԳ ԱԼՈՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1951թ. փետրվարի 28-ին, Կիրովականում (այժմ` Վանաձոր): Հայտնի է նաև «Ալփա» անունով: 1987թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտական ֆակուլտետը: 1995թ-ից Հայաստանի նկարիչների միության Վանաձորի բաժանմունքի պատասխանատու քարտուղարն է, 2001թ-ից` Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրենը: Ավելի հայտնի է առավելապես բնանկարի ժանրում: Գործերից են` «Մեր երգը» (1974թ.), «Վանաձոր» (1982թ.), «Տարերք» (1991թ.), «Աշնանային էքսպրոմտ» (1993թ.), «Հայրենի բնապատկեր» (2002թ.), «Իմ աշնան մի առավոտ» (2002թ.) և այլն: Գործերին հատուկ են լուսավոր գույները, դինամիկան: Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Երևանում (1988թ.), Փարիզում (1992թ.), Վանաձորում (2001թ., 2011թ.): 2011թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: