Zark Foundation

Քեթի Բերբերյան

Քեթի Բերբերյան

Օպերային երգչուհի

4 հուլիս, 1925 - 6 մարտ, 1983

Քեթրին-Անահիտ Բերբերյան
Ծնվել է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Աթլբորո քաղաքում: Եղել է ամերիկյան դասական երգչուհի և երգահան: Մինչև 12 տարեկան ապրել են Աթլբորոյում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ 1937թ. ավարտել է իգական Ջուլիա Ռիչման ավագ դպրոցը: Վաղ հասակից հետաքրուքրություն է ցուցաբերել ինչպես հայկական ժողովրդական երգ ու երաժշտության, այնպես էլ օպերային երաժշտության հանդեպ: Հաճախել է դաշնամուրի, վոկալի և հայկական պարերի դասերի: Դպրոցական տարիներին եղել է հայկական ժողովրդական երգի խմբի տնօրենն ու մենակատարը: Ընդունվել է Նյու Յորքի համալսարան, սակայն ուսումը կիսատ է թողել և միացել Կոլումբիայի համալսարանի թատրոնի և երաժշտության երեկոյան դասընթացներին: 1948թ. Փարիզում երաժշտության դասեր է առել Մարիա Ֆրյուդից: 1949թ. սովորել է Միլանի կոնսերվատորիայում: Առաջին անգամ բեմ է բարձրացել 1957թ., Նեապոլում: Կատարել է դասական և օպերային, աշխարհի տարբեր ժողովուրդների երգեր, ջազ և ռոք երգեր: Մշտապես իր համերգներում տեղ են գտել հայկական երգերը: Ունեցել է ձայնամարզության սեփական ստուդիա, զբաղվել մանկավարժությամբ, գրել երաժշտական գործեր: Կատարել է նաև Կլաուդիո Մոնթեվերդիի, ժամանակակից ավանգարդ ոճի երաժշտության, հայկական ժողովրդական երգեր, ինչպես նաև իր սեփական ստեղծագործությունները: Նրա ամենահայտնի գործը «Ստրիպսոդիա» (Stripsody, 1966թ.) վոկալ ստեղծագործությունն է: Մահացել է Հռոմում: