Zark Foundation

Ֆորշ

Ֆորշ

Երգիչ, երգահան

Վահան Գևորգյան
Ծնվել է 1967թ. մայիսի 25-ին, Երևանում: 1985թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը: 1985-92թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում: 1983թ-ից սկսել է գրել երգեր: 1994թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը` «Բարև, իմ սեր»: Հետագայում թողարկել է նաև «Գիշեր» (1997թ.), «Խենթ աղջիկ» (2000թ.), «Այսպես էլ ապրում ենք» (2004թ.), «Երևանը մենք ենք» (2010թ.) ձայնասկավառակները: 1990-96թթ աշխատել է «Մետրո» թատրոնում` որպես դերասան և կոմպոզիտոր: Հեղինակել է մի շարք բեմադրությունների երաժշտություններ` Ն.Ծատուրյանի «Հեթում արքա», «Ապերախտ տղամարդիկ», Վ.Ստեփանյանի «Շունն ու կատուն» և այլն: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում: Հեղինակել է ավելի քան 50 երգ: 1994թ. հիմնադրել է «Ռա Մինոր» խումբը և համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: 2008թ. հիմնել է «Ֆորշ և ընկերներ» ընկերությունը, որը Սևանա լճի ափին իրականացրել է «Երաժիշտներ հանուն խաղաղության» միջազգային փառատոնը: Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: