Ծնվել է 1947թ. դեկտեմբերի 17-ին, Երևանում: 1971թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1971թ-ից աշխատում է Երևաննախագիծ ինստիտուտում: 1977թ-ից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է: 1993-96թթ եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը: Նրա նախագծերով Երևանում կառուցվել են՝ «Հայաստան» հուշահամալիրը («Կասկադ», 1980-2004թթ, համահեղինակ), Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձանը (1998թ.), Հուշարձաններ՝ նվիրված Հայրենական պատերազմում (1941-45թթ) զոհվածներին, ֆիդայիներին (1994թ.), Արծվաշենի պաշտպաններին (1994թ., Եռաբլուր), Լեռնային Ղարաբաղի պաշտպաններին՝ պանթեոնի գլխավոր հատակագծով (2000թ., Եռաբլուր), Զորավար Անդրանիկի ձիարձանը (2002թ., Արա Շիրազ), Հովհաննես Շիրազի (1994թ., Արա Շիրազ), Սերգեյ Փարաջանովի (1999թ., Արա Շիրազ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում) մահարձանները, Վազգեն Սարգսյանի հուշապատը (1999թ., Արա Շիրազ), Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրին (2011թ.), Եզդի ժողովրդի անմեղ զոհերի հուշարձան-կոթող (Երևան), Գարեգին Նժդեհի հուշարձանը (2016թ., Երևան) և այլն: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: