Zark Foundation

Ավիկ Թորոսյան

Ավիկ Թորոսյան

Բեմադրիչ, դերասան

1 հուլիս, 1922 - 13 հունվար, 1995

Ծնվել է Թիֆլիսում: 1951թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1951թ-ից եղել է Ղափանի, Գորիսի, Արտաշատի թատրոնների, 1959թ-ից` Հայաստանի հեռուստաստուդիայի ռեժիսոր: 1955-59թթ եղել է Արտաշատի թատրոնի գլխավոր ռեժիսորը: Թատերական բեմադրություններից են` Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան», Ա.Շիրվանզադեի «Չար ոգի», հեռուստատեսային բեմադրություններից` Ա.Արաքսմանյանի «Մեսրոպ Մաշտոց», Մ.Սարգսյանի «Սերժանտ Կարոն», Է.դե Ֆիլիպոյի «Ծննդյան տոնը սինյոր Կուպիելլոյի տանը» և այլն: 1965թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: