Zark Foundation

Գևորգ Ասլանյան

Գևորգ Ասլանյան

Դերասան

1 ապրիլ, 1908 - 23 ապրիլ, 1988

Ծնվել է Երևանում: Եղել է դերասանուհի Վերջալույս Միրիջանյանի ամուսինը: 1932թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը, 1933թ.` Մոսկվայի Մեյերհոլդի անվան թատրոնի թատերական դասընթացները: 1929-37թթ և 1944թ-ից եղել է Հայաստանի Առաջին պետթատրոնի դերասան (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), 1937-44թթ` Ալավերդու պետական թատրոնի դերասան, ռեժիսոր, 1942թ-ից` գեղարվեստական ղեկավար, ապա` նաև տնօրեն: Խաղացած ներկայացումներից են` Վ.Փափազյանի«Ժայռ» (Զաքար), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Օսեփ), Մ.Գորկու «Հատակում» (Լուկա), Ա.Պարնիսի «Աֆրոդիտեի կղզին» (Ուիլսոն), Ա.Աբդուլինի «13-րդ նախագահը» (Յակուբով) և այլն: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Քաջ Նազար» (1940թ.), «Սիրտն է երգում» (1956թ.), «Տժվժիկ» (1961թ.), «Մորգանի Խնամին» (1970թ.), «Հուսո աստղ» (1978թ.), «Երկնագույն առյուծ» (1979թ.), «Խոշոր շահում» (1980թ.), «Թռիչքը սկսվում է գետնից» (1980թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.) և այլն: 1984թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: