Zark Foundation

Արտյոմ Կարապետյան

Արտյոմ Կարապետյան

Դերասան

28 հունիս, 1926 - 18 նոյեմբեր, 2011

Ծնվել է Թբիլիսիում: 1949թ. ավարտել է տեղի Գրիբոյեդովի անվան դրամատիկական թատրոնին կից ստուդիան: Դերասանական գործունեության սկզբում խաղացել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում: 1953-54թթ եղել է Երևանի երաժշտական, 1954-55թթ` Թբիլիսիի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան: 1954թ-ից նկարահանվել է ֆիլմերում: 1957-61թթ եղել է Հայաստանի հեռուստառադիոընկերության, 1961թ-ից` Մոսկվայի Մ.Գորկու անվան կինոստուդիայի դերասան: Հայտնի է եղել նաև իր կրկնօրինակման աշխատանքներով: Խաղացել է ավելի քան 40 ֆիլմերում, որոնցից են` «Անձամբ ճանաչում եմ» (1957թ.), «Ծառայողական պարտականություններն իրականացնելիս» (1963թ.), «Ինժեներ Գարինի հիպերբոլոիդը» (1965թ.), «Տարի, ինչպես կյանք» (1966թ.), «Օդի վաճառողը» (1967թ.), «Կործանում» (1968թ.), «Անցիր սահմանը» (1970թ.), «Ռուսական կայսրության թագը կամ նորից անորսալիները» (1971թ.), «Ազատագրում» (1972թ.), «Խիղճ» (1974թ.), «Ակվանավտները» (1979թ.), «Կարմիր նետ» (1986թ.), «Ալ քարը» (1986թ.), «Քո կամքը, Տեր Աստված» (1993թ.), «Դարի ողբերգություն» (1993թ.) և այլն: Մահացել է Մոսկվայում: