Zark Foundation

Արտյոմ Մանուկյան

Արտյոմ Մանուկյան

Թավջութակահար, բաս-կիթառահար

Ծնվել է 1983թ. հունիսի 28-ին, Երևանում: 8 տարեկան հասակից հաճախել է Երևանի Ս.Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի թավջութակի դասարան: Այդ տարիներին նվագել է «Փոքր ջազ» համույթում: Կոնտրաբաս և բաս-կիթառ սովորել է ինքնուս: 2005թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի թավջութակի բաժինը: Սովորել է Մեդեա Աբրահամյանի և Արամ Թալալյանի դասարաններում: Սովորելուն զուգահեռ մասնակցել է մի շարք մրցույթների ու փառատոների Գերմանիայում, Հունաստանում, Ռուսաստանում: 2005թ-ից նվագում է «Armenian Navy Band» և «Կատուներ» խմբերում, որոնց հետ մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր ջազ-փառատոների, նվագել աշխարհահռչակ երաժիշտների հետ: 2006թ-ից համագործակցել է Ինգա և Անուշ Արշակյանների, 2009թ-ից` Ռուբեն Հախվերդյանի հետ: 2010թ. Վահագն Հայրապետյանիհետ դարձել է «Night Ark» հանրահայտ խմբի մասնակիցը: 2011թ. տեղափոխվել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաք, որտեղ ձայնագրվել և նվագել է «Run DMC»-ի, Բոբի Բրաունի և այլ հայտնի արտիստների հետ: Որպես թավջութակահար և բաս-կիթառահար` ձայնագրվել է «Դորիանս» ռոք խմբի «Ես կուլամ» երգի, «Կատուներ» ռոք խմբի երկու ալբոմների, «Armenian Navy Band» խմբի հինգ ալբոմների և ավելի քան 10 հայ փոփ երգիչների ձայնասկավառակների մեջ և երեո ջազային ձայնասկավառակ` ամերիկացի երաժիշտների հետ: 2015թ. թողարկել է «Citizen» ձայնասկավառակը: