Zark Foundation

Արտյոմ Մարկոսյան

Արտյոմ Մարկոսյան

Հաղորդավար, դերասան

Ծնվել է 1975թ. հունիսի 21-ին, Երևանում: 1997թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 1992-94թթ եղել է հայկական ՈւՀԱ թիմի անդամ և առաջատար մասնակիցներից: 1999-2001թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակել և վարել է «Զսպանակ» հաղորդումը: 2001-11թթ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում: Որպես հաղորդավար, դերասան, սցենարիստ հանդես է եկել մի շարք նախագծերում, հաղորդումներում` «Բեռնարդ շոու», «Կախարդական գիշերներ», «Բարև, ես եմ» և այլն: 2011-14թթ աշխատել է Հայկական Երկրորդ հեռուստաալիքում, որտեղ հեղինակել և վարել է «Երևանի գիշերներում», «Բարի լույս, Հայաստան», «Երկու տարբերակ», «Լավագույններից լավագույնը» նախագծերը: Որպես դերասան և սցենարիստ մասնակցել է «Վերջին կանգառ» (2000թ.), «7.5» (2011թ.) հումորային ներկայացումներում: Նկարահանվել է «Չգրված օրենք» (2002թ.), «Վերջին մոհիկյանը» (2015թ.) ֆիլմերում: Եղել է մի շարք պետական և մասնավոր միջոցառումների պրոդյուսերն ու բեմադրող ռեժիսորը: 2011թ. Լոս Անջելեսում, 2012թ. Մոսկվայում արժանացել է «Արմենիան Քոմեդի» մրցանակաբաշխության մրցանակների` որպես «Լավագույն բազմաժանր դերասան» և «Լավագույն հումորային հաղորդում»: