Zark Foundation

Գոհար Իգիթյան

Գոհար Իգիթյան

Դերասանուհի

Ծնվել է 1964թ. հունիսի 28-ին, Երևանում: Բեմադրիչ Արմեն Խանդիկյանի կինն է: 1981թ. ավարտել է Երևանի Ս.Զորյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոցը: 1981-84թթ սովորել է Երևանի Հ.Բեկնազարյանի անվան կինոյի և թատրոնի դերասանի ստուդիայում, 1983-87թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1986թ. աշխատել է երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում, որտեղ խաղացել է 4 գլխավոր դեր: 1987թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում, հեռուստաթատրոնում: Խաղացած ներկայացումներից են` Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին» (Քլեմենտին), Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Դայակ), Ա.Նիկոլայի «Սպանել սիրո համար» (Եվա), Պ.Զեյթունցյանի «Մեծ լռություն» (Արաքսի), «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Կին), Հ.Պարոնյանի «Կատակերգություն» (Շուշան, Շողակաթ), Հ.Մաթևոսյանի «Չեզոք գոտի» (Օրիորդ Տումանովա), «Մամա միա» (Մարիա) և այլն: 2009թ. Հ.Բերգերի «Սիրային խառնաշփոթ» ներկայացման մեջ Նենսիի դերակատարման համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Տարվա լավագույն դերասանուհի», իսկ 2012թ. «Ձուկն առանց ջրի» ներկայացման մեջ կնոջ դերակատարման համար` «Տարվա լավագույն երկրորդ պլանի դերասանուհի»: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2014թ.` ՀԹԳՄ ոսկե մեդալի: