Zark Foundation

Լևոն Ներսիսյան

Լևոն Ներսիսյան

Գրականագետ

24 դեկտեմբեր, 1931 - 27 նոյեմբեր, 1999

Ծնվել է Երևանում: Եղել է դերասան Հրաչյա Ներսիսյանի որդին: Ուսումնառությունն սկսել է Երևանի թիվ 8 դպրոցում, ապա տեղափոխվել է թիվ 20 դպրոց, որն ավարտել է 1949թ.: 1954թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը: 1954-57թթ սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 1957-59թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես ավագ խմբագիր, իսկ 1959թ.` ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտում՝ որպես գիտաշխատող: Նկարահավել է մի քանի գեղարվեստական կինոնկարներում («Երկունք», «Ապրիլ», «Վերածնունդ», «Երջանկության մեխանիկա»): 1957թ-ից ԵՊՀ-ում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում դասավանդել է գրականության տեսություն, անտիկ գրականություն, արևմտաեվրոպական երկրների գրականություն և գեղագիտություն: 1961թ-ից աշխատել է ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս, 1965թ-ից` ավագ դասախոս, 1992-94թթ՝ դոցենտ: Նրա հետաքրքրության ոլորտները եղել են անտիկ գրականությունը (մասնավորապես հին հունական պոեզիան և դրաման), 20-րդ դարի ֆրանսիական գրականությունը («Աբսուրդի» թատրոնը, ֆրանսիական վեպը, սյուրեալիզմի պոեզիան), որոնք դասախոսել է բարձր ոգևորությամբ` խոր գիտելիքների հետ միասին պատվաստելով գրական բարձր ճաշակ: Դասախոսություններն աչքի են ընկել բանավոր խոսքի արտիստական վարպետությամբ: 1960-80թթ եղել է հայկական մշակույթի ակնառու գործիչներից մեկը, ուսանողների բազմաթիվ սերունդների կուռքը, որի հավաստիացումն է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում նրա անվան լսարանը: 1998թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում: