Zark Foundation

Արմենուհի Գևոնյան

Արմենուհի Գևոնյան

Երգչուհի

27 մայիս, 1902 - 20 հունիս, 2002

Արմենուհի Տեր-Կարապետյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մուշ քաղաքում։ Եղել է գրող, պետական գործիչ Գեղամ Տեր-Կարապետյանի դուստրը: 1914թ. Էրզրումով և Սեբաստիայով գաղթել է Կ.Պոլիս, փրկվել է Հայոց ցեղասպանությունից: 1920թ ավարտել է Կոստանդնուպոլսի Էսայան վարժարանը, որից հետո դասավանդել է նույն կրթահամալիրում: Երգել է Կոմիտասի երգչախմբում: 1925թ., որպես հայ գաղթականների խմբի ղեկավար, տեղափոխվել է Փարիզ։ Արշակ Չոպանյանի հանձնարարությամբ Փարիզում երգեցողության դասեր է առել Մարգարիտ Բաբայանից, մոտիկից շփվել Արմենակ Շահմուրադյանի երգարվեստին: Փարիզում աշխատել է Հայ կաթողիկոսական պատվիրակությունում և «Յառաջ» խմբագրականում։ 1930-ական թվականներին նվիրվել է Տարոնի ժողովրդական երգերի հավաքման, մշակման, տարածման գործին։ 1948թ. Փարիզում ունեցել է անդրանիկ համերգը։ 1964-78թթ հանդես է եկել ԱՄՆ-ի հայաշատ քաղաքներում, Սիրիայում, Լիբանանում, Ստամբուլում, Վենետիկում, Հայաստանում: Թղթակցել է սփյուռքահայ մամուլին, «Փարիզեն Հալեպ», «Մշո աշխարհ», «Առաքելոց վանքին դուռը» հոդվածներով հանդես եկել սփյուռքահայ մամուլում։ 1978թ. Երևանում, 1993թ. Փարիզում թողարկել է «Տարոնի և այլ ժողովրդական երգեր» ձայնասկավառակը: 1992թ. Երևանում թողարկել է նաև «Գյուլիզար (Հուշեր)» աշխատությունը: Մահացել է Փարիզում: