Zark Foundation

Աշխեն Աբազյան

Աշխեն Աբազյան

Բանաստեղծ, արձակագիր

2 հուլիս, 1938 - 6 հունվար, 2023

Ծնվել է ՀՀ Նոյեմբերյանի շրջանի Ղալաչա (այժմ` Տավուշի մարզի Բերդավան) գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Նոյեմբերյանի «Ծիածան» թերթում: 1981-82թթ նրա «Արևային հովտի երգը» և «Հողի զինվորները» հեռուստատեսային վավերագրական ֆիլմերի սցենարները լավագույնն են ճանաչվել Երևանում անցկացվող համամիութենական վավերագրական ֆիլմերի ցուցադրման ժամանակ: 1984թ. արժանացել է «Պիոներ» մանկապատանեկան ամսագրի սահմանած «Տարվա լավագույն գեղարվեստական ստեղծագործություն» մրցանակին: 1989թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Նոյեմբերյանի պատուհասած արհավիրքների (պատերազմ, երկրաշարժ) թեմայով երկու գիրք է հրատարակել` «Կանաչ, կարմիր որոտներ» (1999թ.) և «Կանաչ կանգառ» (2003թ.)։ Առաջինը արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի ժուռնալիստների միության համատեղ «Ես զինվորն եմ հայրենիքի» մրցանակին (1999թ.), իսկ երկրորդը` «Վահագն» մրցանակին (2002թ.)` որպես վերջին տասը տարիներին տպագրված արձակ ստեղծագործություն։ Հրատարակվել են նաև նրա «Ժամադրվիր ինձ հետ այս աշխարհում» (բանաստեղծություններ, 2006թ.), «Վերադարձող ակնթարթներ» (վաավերագրական վիպակ, 2010թ.), «Ես տեսել եմ ու լսել. ինձ չեն պատմել» (երգիծական մանրապատումներ, 2012թ.) գրքերը: Մահացել է ՀՀ Նոյեմբերյան քաղաքում։