Zark Foundation

Էմին Թորոսյան

Էմին Թորոսյան

Հաղորդավար

Ծնվել է 1979թ. հունիսի 15-ին, Երևանում: 1996թ. ավարտել է Երևանի թիվ 79 միջնակարգ դպրոցը: 2000-04թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական, 2004-07թթ` նույն բուհի ռեժիսուրա-արվեստի կառավարում ֆակուլտետներում: 2008թ. մասնագիտական վերապատրաստում է անցել ԱՄՆ-ի Նյու Յորք և Բոստոն քաղաքների մշակութային և բարձրագույն ուսումնական հաստատություններում: 2000-06թթ եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահը: 2002-12թթ հանդիսացել է «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի երիտասարդական ծրագրերի ղեկավարը, 2012թ-ից` պրոդյուսերը: 2007-09թթ եղել է Երևանի պետական Համազգային թատրոնի փոխտնօրենը, 2007թ-ից՝ «Մասս-Արտ» մշակութային կենտրոնի տնօրենը, 2004թ-ից` «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի կազմկոմիտեի անդամ-գեղարվեստական ղեկավարը: 2004-09թթ աշխատել է «TV 5» հեռուստաընկերությունում` որպես հեռուստաֆիլմերի կրկնօրինակող: 2005-10թթ աշխատել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում` որպես «Անձնական գործ» հաղորդաշարի ռեժիսոր և հաղորդավար, իսկ 2010-12թթ` լրատվական մեկնաբան: 2010-12թթ եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի խորհրդականն ու մամուլի և հասարակայնության հետ կապերի ղեկավարը: 2012-18թթ եղել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի ղեկավարը: 2018թ. նշանակվել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի տնօրեն: