Zark Foundation

Լաերտ Պողոսյան

Լաերտ Պողոսյան

Կինոօպերատոր

Ծնվել է 1931թ. հունիսի 28-ին Երևանում: Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի եղբայրն է: 1955թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1958թ-ից աշխատել է հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում՝ որպես օպերատոր: Եղել է «Մատենադարան» (1959թ.), «Առնո Բաբաջանյան՝ քո ժամանակակիցը» (1967թ.), «Մենք» (1969թ.), «Հայաստանի գագաթները» (1972թ.), «Չարենց» (1974թ.), «Ձորի Միրո» (1979թ.), «Մեր դարը» (1982թ.), «Արամ Խաչատուրյան» (1983թ.), «Երկրորդ ձմեռը» (1990թ.), «Պավել Լիսիցյան» (2001թ.) ֆիլմերի օպերատորը: 1966թ. հեղինակել է «Սովորիր կինո նկարահանել» աշխատությունը: 1980թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: 1983թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Բնակվում է ԱՄՆ-ում: