Zark Foundation

Գևորգ Խաչատուր

Գևորգ Խաչատուր

Բանաստեղծ, թարգմանիչ

Գևորգ Խաչատրյան
Ծնվել է 1940թ. մայիսի 5-ին, Գանձակ քաղաքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխմաթ ֆակուլտետը և ստանալով ինժեներ հիդրոմեխանիկի մասնագիտություն` երկար տարիներ աշխատել է հեռուստառադիոպետկոմում և «Սովետական դպրոց» թերթում։ Նրա ստեղծագործությունները և թարգմանությունները պարբերաբար տպագրվել են հանրապետական գրական հանդեսներում, իսկ ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, հարավսլավերեն, բուլղարերեն, գերմաներեն, արաբերեն, թուրքերեն։ Կազմել և հրատարակել է արցախցի վաղամեռիկ բանաստեղծ Մանվել Աղաջանյանի «Թռիր իմ նետ» և «Ապրող կարոտներ» բանաստեղծական ժողովածուները։ Հեղինակել է շուրջ 20 գիրք և մի շարք թարգմանական ժողովածուներ։ Ռուսերենից թարգմանել է Դեսանկա Մաքսիմովիչի «Երազների գերին» (1983թ.), Իսա Իսմայիլզադեի «Լուսավոր տերևներ» (1981թ.), Էդվարդ Մեժելայտիսի «Իմ կրկնակի Արարատը» (ժողովածուի պոեմները) և «Իմ Իթակեն» (1985թ.), Անդրեյ Վոզնեսենսկու «Վիտրաժային գործերի վարպետը» (1986թ.), Օմար Խայամի «Քառյակներ» (2013թ.) գրքերը: 1988թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակվել են նրա «Մարդուն ընդառաջ» (1984թ.), «Տարերք» (1988թ.), «Երես առ երես» (1996թ.), «Բախտանիվ» (2003թ.), «Հանճարաբույլ» (2010թ.) գրքերը: